Իտալական «Միլանը» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Վերոնայից» պաշտպան Ֆիլիպո Տերաչիանոյի տեղափոխության մասին։
Իտալացի ֆուտբոլիստը «ռոսոներիների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստը հանդես կգա 38 համարի մարզաշապիկով։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Միլանը» 20-ամյա խաղացողի համար կվճարի մոտ 4,5 միլիոն եվրո, ևս 1 միլիոն եվրո նախատեսված է որպես հնարավոր բոնուսներ։
Ֆիլիպոն «Վերոնայի» սան է։ Այս մրցաշրջանում Տերաչիանոն այս ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։