«Յուվենտուսի» հարձակվող Մոյսե Քինը հայտնվել է երկու ակումբների հետաքրքրության ոլորտում։
23-ամյա ֆուտբոլիստը հազվադեպ է հայտնվում Մասիմիլիանո Ալեգրիի թիմի մեկնարկային կազմում, ուստի արդեն այս ամիս թուրինյան թիմը կարող է վարձավճարով բաց թողնել հարձակվողին։
Ըստ ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի՝ «Մոնցան» արդեն տեղեկություն է խնդրել Քինի տեղափոխության վերաբերյալ: Իտալացու վարձակալությամբ հետաքրքրված է նաև «Ֆիորենտինան»:
Ինքը՝ ֆուտբոլիստը, դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ Քինի գործող պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 18 միլիոն եվրո։