«Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկում։ Այս մասին հայտնում է Sport Witness-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Արսենալն» ու «Ասթոն Վիլլան» լրջորեն հետաքրքրված են 30-ամյա խաղացողի ծառայություններով։ Երկու ակումբներն էլ պատրաստ են հունվարին գնել պաշտպանին, կամ ամռանը թիմ հրավիրել նրան որպես ազատ գործակալ:
Սպինացոլան «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը հռոմեացիների կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։