Այս շաբաթ Կատարում կմեկնարկի Ասիայի գավաթի մրցաշարը։ Մրցաշարը կանցկացվի հունվարի 12-ից մինչև փետրվարի 10-ը։
Ի սկզբանե մրցաշարը պետք է կայանար Չինաստանում։ Բայց 2022 թվականի հուլիսին երկիրը հրաժարվեց ընդունել մրցաշարը՝ նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Դրանից հետո մրցաշարը տեղափոխվեց Կատար, որտեղ տեղի էր ունեցել 2022 թվականի Աշխարհի առաջնությունը։
Մրցաշարի գործող չեմպիոնը հենց Կատարի հավաքականն է, որը սենսացիոն հաղթանակ տարավ 2019 թվականի մրցաշարում։
Մրցաշարի ամենատիտղոսակիր թիմը Ճապոնիայի հավաքականն է, որը 4 անգամ դարձել է Ասիայի չեմպիոն։ Երեքական անգամ հաջողության են հասել Սաուդյան Արաբիայի և Իրանի ընտրանիները, երկու անգամ՝ Հարավային Կորեան։
Մրցաշարի մասնակիցները
Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։ Բոլոր թիմերը բաժանվել են ըստ խմբերի՝ յուրաքանչյուրում 4-ական մասնակից (ընդհանուր առմամբ՝ 6 խումբ):
A խումբ
Կատար, Չինաստան, Տաջիկստան, Լիբանան;
B խումբ
Ավստրալիա, Ուզբեկստան, Սիրիա, Հնդկաստան;
C խումբ
Իրան, ԱՄԷ, Հոնկոնգ, Պաղեստին;
D խումբ
Ճապոնիա, Ինդոնեզիա, Իրաք, Վիետնամ;
E խումբ
Հարավային Կորեա, Մալայզիա, Հորդանան, Բահրեյն;
F խումբ
Սաուդյան Արաբիա, Թաիլանդ, Ղրղզստան, Օման:
Խմբերից երկու լավագույն թիմերը, ինչպես նաև լավագույն արդյունք գրանցած 3-րդ տեղը զբաղեցրած չորս թիմերը անցնում են փլեյ-օֆֆ:























































