«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դիտարկում է ամռանն իտալական ակումբից հեռանալու տարբերակը։
Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։ Մոուրինյուն «Ռոման» գլխավորում է 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ հռոմեական ակումբին հաջողվել է հաղթել Կոնֆերենցիաների Լիգան։
Իտալիայի ընթացիկ առաջնության 19 տուրից հետո «Ռոման» 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։
Հաջորդ հանդիպումը Մոուրինյուի թիմը կանցկացնի հունվարի 14-ին՝ «Միլանի» հետ։