«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է իր թիմի՝ այս մրցաշրջանում գլխավոր նպատակի մասին, նշելով, որ իրենց նպատակը լավագույն քառյակում ամրապնդվելն է․
«Ես ուզում եմ իրատես լինել՝ «Ինտերը» հիանալի մրցաշրջան է անցկացնում, և մեր հաղթանակը Սալեռնոյում կարևոր է հինգերորդ տեղի թիմից մեր հեռավորությունը պահպանելու համար: Պահեստում արդեն ունենք 15 միավոր՝ հինգ տուր։ Դա կարևոր է։
Մի բան կա, որ ինձ դուր չի գալիս։ Տղաները դա գիտեն: Մենք գոլ ենք բաց թողնում նույն կերպ. դա տեղի ունեցավ նաև «Ֆրոզինոնեի» հետ խաղում: Իտալիայի գավաթում նույնպես գոլ բաց թողեցինք 40-րդ վայրկյանին։
Պետք է ավելի հանգիստ լինել, այդ դեպքում գոլերն անտեղի չեն գա»,- մեջբերում է մասնագետին Football Italia-ն։