«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը հիվանդության պատճառով բաց է թողնում Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչի՝ «Արսենալի» հետ խաղը։ Հոլանդացու փոխարեն խաղադաշտ է դուրս եկել 20-ամյա Ջարել Քուանսան։
Առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել՝ 0։0։
Վան Դեյկն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 20 հանդիպում է անցկացրել թիմի կազմում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Իսկ երիտասարդ Քուանսան մասնակցել է 14 խաղի, որտեղ դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































