«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյի գործակալը բանակցություններ է վարում իր հաճախորդի՝ «Ալ-Նասրում» աշխատանքի շուրջ։ Այս մասին հայտնում է ESPN-ի բրիտանական բաժինը։
Կազեմիրոն պատրաստ է տեղափոխվել Սաուդյան Արաբիա: Այնտեղ նա կվերամիավորվի Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» որոշել են հրաժարվել Կազեմիրոյի ծառայություններից։
























































