Լոնդոնի «Չելսին» շատ վստահ հաղթահարեց Անգլիայի գավաթի հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հաղթեց «Պրեստոնին»՝ խփելով չորս անպատասխան գնդակ։ Անգլիական ակումբի արգենտինացի մարզիչը մեկնաբանել է հանդիպման արդյունքները․
«Հիանալի հաղթանակ է։ Կարծում եմ՝ առաջին խաղակեսն այնքան էլ լավ չէր, մենք դանդաղ սկսեցինք։ Ընդմիջմանը ես խաղացողներին ասացի, որ պետք է ավելի շատ նվիրվել խաղին, ավելի շատ էներգիա է պետք։
Երկրորդ խաղակեսը բոլորովին այլ պատմություն էր, մենք տիրում էինք գնդակին, հնարավորություններ ստեղծեցինք ու համոզեցինք բոլորին, որ արժանի ենք հաղթանակի»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
























































