«Ռոմայի» ձախ պաշտպան Լեոնարդո Սպինացոլայի գործակալը հայտնել է, որ 30-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
«Կտեսնենք, թե ինչպես կանցնի հունվարյան տրանսֆերային պատուհանը: Եթե նա չհեռանա ձմռանը, ապա պայմանագրի ժամկետի ավարտից հետո կհեռանա ակումբից»,- Սպինացոլայի գործակալի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ իտալացի ֆուտբոլիստը հռոմեական ակումբում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։