Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել է «Սալերնիտանային» և ջախջախիչ հաղթանակ տարել 6:1 հաշվով հաղթանակ տարել:
Այսպիսով ձևավորվել են Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի բոլոր զույգերը՝
«Ֆիորենտինա» — «Բոլոնիա»՝ հանդիպումը կկայանա հունվարի 9-ին Երևանի ժամանակով 00:00-ին,
«Լացիո» — «Ռոմա»՝ հանդիպումը կկայանա հունվարի 10-ին Երևանի ժամանակով 21:00-ին,
«Յուվենտուս» — «Ֆրոզինոնե»՝ հանդիպումը կկայանա հունվարի 10-ին Երևանի ժամանակով 21:00-ին,
«Միլան» — «Ատալանտա»՝ հանդիպումը կկայանա հունվարի 10-ին Երևանի ժամանակով 00:00-ին:
Ըստ վիճակահանության, առաջին և երրորդ զույգերի հաղթողները կհանդիպեն առաջին կիսաեզրափակչում, երկրորդում կհանդիպեն երկրորդ և չորրորդ զույգերի հաղթողները:
Իտալիայի գավաթի նախորդ հաղթողն «Ինտերն» է։