«Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն դեռ չի երկարաձգել պայմանագիրը ռոսոներիների հետ և կարող է անվճար հեռանալ 2024 թվականի ամռանը, հայտնում է Football Italia-ն։
Այժմ Ժիրուն մտածում է իր ապագայի մասին։ Ֆրանսիացին ցանկանում է երաշխավորված տեղ գրավել «Միլանի» հիմնական կազմում հաջորդ տարի, սակայն ակումբը դեռ պատրաստ չէ նրան նման խոստում տալ։ 37-ամյա հարձակվողը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի, այդ թվում՝ MLS-ից։
Օլիվյե Ժիրուն «Միլանում» սկսել է խաղալ 2021 թվականին։ Այս մրցաշրջանում նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում, խփել 9 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում։ Նրա պայմանագիրը «ռոսոներիների» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։