Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Ռոմային»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 2-րդ խաղակեսի սկզբում խփեց թուրինյան թիմի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։
«Յուվենտուսը» 43 միավորով 2-րդ տեղում է և 2 միավորով է զիջում առաջատար «Ինտերին»։
«Ռոման» 28 միավորով 7-րդն է։