«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Ռոմայի» դեմ առաջիկա հանդիպման մասին.
«Մենք լավ մարզավիճակում ենք, բայց ինչպես բոլորս գիտենք, ֆուտբոլն ապրում է մշտական հավասարակշռության մեջ: Հենց որ առաջիկա երկու հանդիպումներում արդյունքի հասնենք, անմիջապես կտեսնենք, թե որտեղ ենք հայտնվելու մրցաշարային աղյուսակում։ «Ռոման» պրագմատիկ թիմ է, որը գլխավորում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը և պարծենում տաղանդավոր խաղացողներով: Մեզ ավելի շատ համբերություն է պետք»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի պաշտոնական կայքը։
«Յուվենտուս» — «Ռոմա» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ին։