Միլանի «Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։ Նրա խոսքով՝ հայ ֆուտբոլիստի նոր պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։
Աղբյուրը նշում է, որ հաջորդ մրցաշրջանում Մխիթարյանը կվաստակի չորս միլիոն եվրո։
Նշվում է նաև, որ Մխիթարյանի մերժել է Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկը, որպեսզի շարունակի հանդես գալ Ինտերում։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը անցկացրել է 18 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։