«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Ռոմայի» դեմ խաղից առաջ խոսել է Ա Սերիայի այս մրցաշրջանում թիմի նպատակների մասին։
«Ռոման», ինչպես մենք, ունենք լավագույն քառյակում հայտնվելու սեփական հավակնությունները: Դա բարդ, բայց գրավիչ խնդիր կլինի»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Յուվենտուսը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 17 տուրերում վաստակելով 40 միավոր։ Առաջնության առաջատարը Ինտերն է (44 միավոր): Դեկտեմբերի 30-ին «Յուվենտուսը» կհյուրընկալվի «Ռոմային»: