«Ինտերի» կիսապաշտպան Լյուսիեն Ագումեն կարող է վարձավճարով տեղափոխվել «Սևիլյա»: Այս մասին հայտնել է լրագրող Մատեո Մորետոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել միլանյան ակումբի ղեկավարության հետ հնարավոր տրանսֆերի շուրջ։ Միլանցիները չեն խանգարի 21-ամյա ֆուտբոլիստի վարձակալությանը։
Ագումեն «Ինտերում» է հանդես գալիս 2019 թվականից։