«Ունիոնի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին ծրագրում է վերադառնալ Իտալիայի առաջնություն՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ազգային հավաքականի հայտացուցակում ընդգրկվելու հեռանկարով։ Այս մասին հաղորդում է լրագրող Մատեո Մորետոն։
Նշվում է, որ Բոնուչին հեռախոսով զրուցել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ։ Նա պատրաստակամություն է հայտնել հրավիրել նրան թիմ, եթե Իտալիայում մշտական խաղային պրակտիկա ունենա։
Բոնուչիի գործակալը կապի մեջ է «Ռոմայի» հետ, իսկ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արդեն տվել է տեղափոխության թույլտվությունը։ Սակայն մինչ պայմանագիր կնքելը հռոմեական ակումբը մտադիր է ուսումնասիրել տրանսֆերային շուկայում այլ տարբերակներ։