«Միլանի» պաշտպան Ֆիկայո Տոմորին վնասվածքի պատճառով երկար ժամանակ բաց կթողնի։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացին աջ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք է ստացել։ Տոմորին Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրի «Սալերնիտանայի» հետ խաղի մեկնարկային կազմում դուրս էր եկել խաղադաշտ, 17-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ, իսկ 65-րդ րոպեին վնասվածք ստացել։
Սպասվում է, որ այս վնասվածքի պատճառով Տոմորին բաց կթողնի մոտ երկու ամիս։