«Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) կիսվել է հույզերով.
«Երկրորդ խաղակեսում «Ռոման» արժանի էր հաղթանակի: Մեզ համար կարևոր է առաջ գնալ նման մրցավազքում, քանի որ մեր նպատակն է առնվազն չորրորդ տեղը գրավել»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
Ա Սերիայի 17-րդ տուրից հետո «Ռոման» 28 միավորով 6-րդն է։ «Նապոլին» 7-րդն է 27 միավորով։