«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0).
«Ռոման» շատ լավ խաղաց հավասար ուժերով, առաջին խաղակեսում երկու հիանալի հնարավորություն չօգտագործեցինք և ամբողջ ժամանակ վերահսկում էր խաղը շատ հմուտ թիմի դեմ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Ա Սերիայի 17-րդ տուրից հետո «Ռոման» 28 միավորով 6-րդն է։ «Նապոլին» 7-րդն է 27 միավորով։