«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան մեկնաբանել է Ա Սերիայի 17-րդ տուրի խաղում «Լեչեի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0).
«Արնաուտովիչն ինձ անհավանական փոխանցում կատարեց: Նա լավագույններից մեկն է, ում հետ ես խաղացել եմ: Հիմա ես նրան նույն փոխանցումն եմ պարտական: Ընդհանուր առմամբ, մենք ուրախ ենք հաղթանակով, սա ամենահեշտ հանդիպումը չէր»,- Բարելլայի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը:,
Ա Սերիայի 17-րդ տուրից հետո թուրինյան թիմը 44 միավորով առաջատար է։