«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է միլանյան թիմի հետաքրքրության մասին «Բրյուգեի» կանադացի պաշտպան Տեյջոն Բյուկինենի նկատմամբ։
«Բյուկինենի տրանսֆե՞րը․․․ Ես լավատեսորեն եմ տրամադրված։ Մենք լուծում կգտնենք Կուադրադոյի դիրքում նոր խաղացողի հետ պայմանագիր կնքելու համար։
Այո, մենք չենք կարող մեծ գումարներ ներդնել նման գործարքի մեջ, բայց անպայման ինչ-որ բան կմտածենք»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում Բյուկինենը 20 հանդիպում է անցկացրել «Բրյուգեի» կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։