«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Ա Սերիայի 17-րդ տուրում «Սալերնիտանայի» հետ ոչ-ոքիի (2:2) մասին։
«Մենք կարող ենք միայն ափսոսալ, և սա արդեն առաջին անգամը չէ այս մրցաշրջանում: Ամենադժվարը, թերեւս, մրցակցի պաշտպանությունը բացելն էր, բայց մենք դա արեցինք և վերահսկում էինք խաղը։
Հետո մենք կորցրեցինք կենտրոնացվածությունը։ Այս մակարդակում նման բաները չեն ներվում։ Մեզ հաջողվեց արձագանքել և միավոր վաստակեցինք, բայց, իհարկե, սա այն արդյունքը չէ, որը ցանկանում էինք»,- ասել է «Միլանի» գլխավոր մարզիչը։