Աշխարհի ակումբային առաջնության 3-րդ տեղի համար պայքարում Աֆրիկայի չեմպիոն եգիպտական «Ալ Ահլին» 3-2 հաշվով հաղթեց Ասիայի չեմպիոն ճապոնական «Ուրավա Ռեդսին»։
Առաջին կեսում եգիպտական թիմը հաղթում էր 2-0 հաշվով, բայց երկրորդ կեսում մրցակիցը երկու գոլ խփեց՝ հավասարեցնելով հաշիվը։ «Ալ Ահլին» հաղթեց 60-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ՝ գրավելով մրցաշարում 3-րդ տեղը։
Մրցաշարի եզրափակիչը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:00-ին։ Կմրցեն «Մանչեսթեր Սիթին» և «Ֆլյումինենսեն»։