«Կոմոյի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Սեսկ Ֆաբրեգասը կլքի իր պաշտոնը B Սերիայի 18-րդ տուրի՝ «Պալերմոյի» հետ դեկտեմբերի 23-ին կայանալիք խաղից հետո, հայտնում է ESPN-ը։
36-ամյա իսպանացին չունի անհրաժեշտ մարզչական որակավորում՝ աշխատանքը շարունակելու համար։ Նա ավելի վաղ ժամանակավոր թույլտվություն էր ստացել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից (FIGC), որի ժամկետը լրանում է կիրակի օրը՝ դեկտեմբերի 24-ին։
Հունվարին՝ «Կոմոյի» գլխավոր մարզչի պաշտոնակատար կնշանակվի ուելսցի Օսյան Ռոբերթսը։ Նա այս պաշտոնում կաշխատի մինչև մրցաշրջանի ավարտը և այն կհամատեղի ակումբների զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնի հետ։ Ֆաբրեգասը կմնա «Կոմոյի» մարզչական շտաբում։ Նա առաջիկա ամիսներին պետք է ստանա գործունեության համար անհրաժեշտ լիցենզիան։
Իսպանացին նոյեմբերի 13-ից էր ստանձնել «Կոմոյի» գլխավոր մարզչի պարտականությունները: Նրա գլխավորությամբ թիմը տարել է 4 հաղթանակ, պարտվել է 5 խաղերից մեկում և 17 խաղից հետո երրորդն է B Սերիայում։