«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը պատմել է, թե ինչպես է որոշել խաղալ Հայաստանի հավաքականում, քանի որ Վալերի Կարպինը անտեսել է իրեն։
«Ես Կարպինի հետ չեմ խոսել։ Իմ գործակալ և լավ ընկեր Սաշա Կլյուևը զրուցել է Վալերի Գեորգիևիչի հետ իմ մասին։ Իսկ նա պատասխանել է նրան, որ թող տղան դիմանա, քանի տարիքը թույլ է տալիս, թող ինքն իրեն ցույց տա, եթե արժանի է, ուրեմն ես կկանչեմ։ Եվ այդ պահին, երբ ինձ թվաց, որ իսկապես արժանի եմ գոնե ընդլայնված ցուցակում ընդգրկվելուն, ինձ չընդգրկեցին, և ես ու Սաշան համաձայնեցինք սպասել մինչև ամառ։ Բայց ես չդիմացա, և այս տարվա հունվարին որոշեցի խաղալ Հայաստանի ազգային հավաքականում»,- YouTube-ի «Коммент.шоу» ալիքի տեսանյութում ասել է Տիկնիզյանը։