ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է վերջին 4 տարիների ընթացքում իր և իր թիմի գործունեությունը:
ՀՖՖ նախագահը խոսել է Ազգային հավաքականների, ԲԿՄԱ-ի, կանանց ֆուտբոլի, ենթակառուցվածքների և այլ թեմաների շուրջ, այդ թվում նաև պրոֆեսիոնալ և սիրողական ֆուտբոլի մասին․
«Գալիք տարիների ընթացքում պատրաստվում ենք ամբողջացնել պրոֆեսիոնալ ֆուտբոլի համակարգը և ունենալ 5 լիգա։ Արդեն իսկ ստեղծվել է երկու սիրողական լիգա, որտեղ մեծ հաջողությամբ խաղում են բազմաթիվ թիմեր Հայաստանի տարբեր վայրերից։ ՀՊԼ-ում և Առաջին խմբում հանդես է գալիս 7 մարզային թիմ։ Կարևոր նվաճումներից է Կապանում երկու թիմի ստեղծումը։
Ինչ վերաբերում է իմ նախընտրական խոստումներից մեկին՝ Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծմանը, սա կարևոր կետերից է, որի վրա աշխատել է ՀՖՖ-ն վերջին տարիների ընթացքում և պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ դրանք ուղարկելով ակումբներին։
Վաղուց արդեն գնդակն ակումբների դաշտում է, և պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում նրանք կարող են գրանցել Պրոֆեսիոնալ լիգա և ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել ամեն ինչով՝ այդ լիգայի ստեղծումն իրականություն դարձնելու համար»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։
Մանրամասները՝ ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութում․
























































