Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է այն տրամադրության մասին, որով ազգային հավաքականը մեկնելու է Եվրոպայի 2024 թ.
«Հաջորդ տարի մենք որպես չեմպիոն կմեկնենք Գերմանիա։ Մեզ համար նշանակություն չունի՝ ուրիշները հավատում են մեզ, թե ոչ։ Առաջին հերթին մենք պետք է հավատանք ինքներս մեզ և առաջ գնանք նվիրվածությամբ, ինչ անում ենք։ Մենք չենք կարող նահանջել, երբ երկրի դրոշը մեր ուսերին է»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Եվրո-2024-ի վիճակահանության արդյունքներով Իտալիայի հավաքականը նույն խմբում է հայտնվել Իսպանիայի, Ալբանիայի և Խորվաթիայի հետ։ Մրցաշարի առաջին հանդիպումը Սպալետիի թիմը կանցկացնի հունիսի 15-ին՝ մրցելով ալբանացիների հետ։
2020 թվականի Եվրոպայի առաջնությունում իտալացիները եզրափակչում հաղթեցին Անգլիային (1:1, 3:2՝ 11 մետրանոցներով):