Նիդեռլանդական ՊՍՎ Էյնդհովեն ակումբը ներկայումս միակ թիմն է, որը հաղթել է իր առաջնության բոլոր հանդիպումներում։
ՊՍՎ-ն 15 խաղից հետո 45 միավորով գլխավորում է Էրեդիվիզիեի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղից, որը զբաղեցնում է «Ֆեյենորդը», տարբերությունը 10 միավոր է։
ՊՍՎ-ն 2023/2024 առաջնությունում խփել է 52 գոլ և բաց թողել վեց գնդակ։
ՊՍՎ-ն նաև խաղում է Չեմպիոնների լիգայում։ Թիմը B խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը և դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ՝ անցկացրած վեց հանդիպումներից հետո վաստակելով 9 միավոր։
Դեկտեմբերի 17-ն ՊՍՎ-ն արտագնա խաղում կհանդիպի մրցաշարային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնող «Ալկմարի» հետ։