Իտալիայի առաջնության 16-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» ոչ-ոքի է խաղացել «Ջենոայի» հետ 1-1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին 11 մետրանոցից բացել է հյուրերի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան։ Տանտերերի կազմում հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնը 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ և օգնեց իր թիմին խուսափել պարտությունից։
«Յուվենտուսը» 37 միավորով մնաց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում, առաջատար «Ինտերից» տարբերությունը 1 միավոր է։
«Ջենոան» 16 միավորով 14-րդ տեղում է։