«Ուրարտու» ակադեմիայում դեկտեմբերի 11-ից 14-ն անցկացվել է ընտրություն տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այդ օրերի ընթացքում իրենց ուժերը փորձել են 2011-2017 թվականներին ծնվածները՝ յուրաքանչյուր օր 2-ական տարիքային խմբերով։ Սելեկցիոն գործընթացին ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 600 երեխաներ՝ Երևանից և այլ մարզերից։
Հետագայում կընտրվեն այն երեխաները, որոնք կհամալրեն մեր ակադեմիայի տարբեր տարիքային թիմերը:



































































