«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ջորջիո Կյելինին, ով ավարտել է կարիերան, իր կարծիքն է հայտնել դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի մասին։
«Դոնարուման այս պահին իտալացի լավագույն ֆուտբոլիստն է: Նա միակն է, ով ունի սուպերֆուտբոլիստ դառնալու ներուժ։
Բայց ակնհայտորեն նրա համար հեշտ չէ Փարիզում»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը:
Դոնարուման իր ներկայիս ակումբում հանդես է գալիս 2021 թվականից։