«Նիժնի Նովգորոդի» տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Կոնդրատովը Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում խոսել է կիսապաշտպան Էդգար Սևիկյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին։
— Ձեզ համար անակնկա՞լ էր, երբ նա ասաց, որ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում:
— Ոչ: Մենք քննարկել ենք դա։ Ֆուտբոլիստն է ընտրում, թե որ հավաքականում պետք է խաղալ: Դա իր իրավունքն է։ Մենք շատ ուրախ ենք, որ նա հրավիրվում և օգուտ է տալիս Հայաստանի հավաքականին։ Սա ակնհայտորեն շատ է ոգեշնչել նրան։ Եթե ֆուտբոլիստը երջանիկ է, ուրեմն ակումբը ևս երջանիկ է։
2023/24 մրցաշրջանում 22-ամյա Սևիկյանը «Նիժնի Նովգորոդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։
Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 մլն եվրո։
























































