«Նիժնի Նովգորոդի» տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Կոնդրատովը Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ֆրանսիական «Նանտի»՝ կիսապաշտպան Էդգար Սևիկյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։
— «Նիժնի Նովգորոդի» հիմնական ակտիվը հիմա հավանաբար Էդգար Սևիկյանն է։ Տեղեկություն կար, որ «Նանտը» հետաքրքրված է նրանով։ Դա ճի՞շտ է:
— Առայժմ ակումբը ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել: Էդգարի՝ Եվրոպայում իրեն փորձելու ցանկության մասին գիտենք։ Եթե առաջարկ լինի, կմտածենք։ Ներկայումս նա «Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ է:
— «Նանտից» հարցում եղե՞լ է հնարավոր տրանսֆերի գումարի վերաբերյալ:
— Եղել է ոչ պաշտոնական հարցում։ Նրանք կապվեցին մեզ հետ և պայմանները խնդրեցին: Բայց նա ակումբի բարձրաստիճան ներկայացուցիչ էր։
— «Կրասնոդարն» ու ԲԿՄԱ-ն նույնպես հետաքրքրվա՞ծ են:
-Դեռ ոչինչ չկա: Պարզ է, որ Էդգարը հետաքրքիր է այլ ակումբներին, ու ձմռանը կհետաքրքրվեն նրա տրանսֆերով։ Սա հասկանում ենք և՛ ես, և՛ ակումբը։
2023/24 մրցաշրջանում 22-ամյա Սևիկյանը «Նիժնի Նովգորոդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։
Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 մլն եվրո։
























































