«Յուվենտուսն» այս մրցաշրջանում հաճախ հաղթում է մեկ գնդակի տարբերությամբ: Թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է այս հարցը.
«Արդյո՞ք 1-0 հաշիվն իմ իդեալն է: Ո՛չ․․․ իդեալականը կլիներ 3-0 հաշիվը, որ քիչ անհանգստանանք, բայց 1-0-ն էլ նորմալ է։
Ջենովայում միշտ խնդիրներ ենք ունեցել, հիշում եմ՝ մի անգամ 20 րոպե անց պարտվում էինք 0-3 հաշվով: Մենք պետք է համապատասխանենք նրանց տեմպին և ցուցադրենք մեր լավագույն որակները»,- ասել է Ալեգրին «Ջենովայի» հետ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
«Յուվենտուսը» ներկայումս զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: