Ռոբերտո Բաջոն ճանաչվել է ֆուտբոլի պատմության լավագույն իտալացի ֆուտբոլիստը՝ ըստ FourFourTwo-ի։
Բրիտանական պարբերականը կազմել է Իտալիայի պատմության լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը։
Առաջին տեղը զբաղեցրել է «Ֆիորենտինայի», «Յուվենտուսի», «Միլանի» և «Ինտերի» նախկին հարձակվող Բաջոն։
Թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը.
1. Ռոբերտո Բաջո (Ֆիորենտինա, Յուվենտուս, Միլան, Ինտեր)
2. Պաոլո Մալդինի (Միլան)
3. Ջանլուիջի Բուֆոն (Յուվենտուս, ՊՍԺ, Պարմա)
4. Ջուզեպե Մեացա (Ինտեր)
5. Ջանի Ռիվերա (Միլան)
6. Ֆրանչեսկո Տոտի (Ռոմա)
7. Ֆրանկո Բարեզի (Միլան)
8. Անդրեա Պիրլո (Ինտեր, Միլան, Յուվենտուս)
9. Դինո Զոֆ (Նապոլի, Յուվենտուս)
10. Ալեսանդրո Դել Պիերո (Յուվենտուս).
Նշենք, որ Ֆաբիո Կանավարոն զբաղեցրել է 16-րդ տեղը, Ալեսանդրո Նեստան՝ 20-րդ, Քրիստիան Վիերին՝ 24-րդ, Ջորջիո Կյելինին՝ 25-րդ, Ջենարո Գատուզոն՝ 28-րդ, Ջանլուկա Վիալին՝ 31-րդ։