Իտալական «Նապոլին» համաձայնության է եկել իր հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Sky-ը։
Հաղորդվում է, որ «Նապոլիի» հետ նոր պայմանագիրը 24-ամյա նիգերիացու հետ նախատեսված է լինելու ևս երեք տարով:
Պայմանագրով նախատեսված է նաև տրանսֆերի փոխհատուցման գումար, որը, ըստ աղբյուրի, կկազմի 130 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Վիկտոր Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։