Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երևանի լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լեգենդար ֆուտբոլիստը թիվ 8 հիվանդանոց է տեղափոխվել սիրտ թոքային անբավարածության ախտորոշմամբ և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Նիկոլայ Ղազարյանը 76 տարեկան է: Նա «Արարատում» է խաղացել 1965-ից 1976 թվականներին՝ թիմի կազմում անցկացրած 298 խաղում դառնալով 67 գոլի հեղինակ: Նա 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն է և 1973 ու 1975 թվականների գավաթակիր:
























































