«Միլանի» կիսապաշտպան Ռաֆայել Լեաուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից իր թիմի դուրս մնալը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 13-ին, «ռոսոներիները» հյուրընկալվելիս հասել են անհրաժեշտ արդյունքի՝ հաղթելով «Նյուքասլին» (2:1), սակայն զուգահեռաբար ընթացքում խաղում ՊՍԺ-ն ոչ-ոքի է խաղացել «Բորուսիայի» հետ և «Միլանի» պես վաստակել է ութ միավոր։ Փարիզցիները Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել՝ անձնական հանդիպումներում լավագույն ցուցանիշի շնորհիվ:
«Միլանը» ցանկանում էր շարունակել ելույթները Չեմպիոնների լիգայում, բայց չնայած դրան, մենք տոնեցինք եզրափակիչ սուլիչից հետո, քանի որ դժվարին խաղում վաստակեցինք ամենակարևոր երեք միավորը։ Հիմա մենք խաղալու ենք Եվրոպա լիգայում, կփորձենք հաղթել այն, քանի որ սա գավաթ է, որը «Միլանը» երբեք չի նվաճել»,- Լեաուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։