«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա նիգերիացու նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։ Պաշտոնական հայտարարությունը սպասվում է մոտ օրերս։ Պայմանագրում ներառված է 130 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։
Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 15 խաղում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: