«Ռոման» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Մոուրինյոյի պայմանագրի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի վերջում և կողմերի միջև բանակցություններն արդեն սկսվել են։
Պորտուգալացի մասնագետը ցանկանում է երկու տարվա պայմանագիր, մինչդեռ «Ռոման» պատրաստ է առաջարկել մեկ տարվա պայմանագիր։
Երկու կողմերն էլ պատրաստ են նոր գործարքի շուրջ բանակցել, ընդ որում «Ռոման» պատրաստ է շարունակել տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձ վճարել «Յուրահատուկին»։
Բանակցությունները կշարունակվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։