«Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ռեալ Սոսյեդադի» հետ ոչ-ոքիի (0:0) մասին։ Միլանյան թիմը խմբում գրավել է 2-րդ տեղը։
— Ի՞նչ կասեք խաղի մասին:
— Մենք 0:0 խաղացինք շատ լավ թիմի հետ։ Չենք կարող ոչինչ ասել, մենք ցանկանում էինք հաղթել, բայց միշտ չէ, որ դա մեզ հաջողվում է։ Սա նրանց արժանիքն է, քանի որ մեզ չհաջողվեց անել այն, ինչ ուզում էինք, խմբում զբաղեցրինք երկրորդ տեղը։
Նրանք դժվարացրին մեր խնդիրը, մենք ավելի շատ պաշտպանվեցինք։ Մենք ցանկանում էինք առաջինը լինել՝ վիճակահանության ժամանակ ավելի բարենտաստ դիրքեր ունենալու համար, բայց գիտենք, որ ուժեղ ենք և վաղ թե ուշ պետք է խաղանք բարձրակարգ թիմի հետ։