Երևանի «Փյունիկ» ՖԱ սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով։
«Փյունիկի» սեփականատերը խոսել է հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակի, մանկապատանեկան ֆուտբոլի, ինչպես նաև ՀՖՖ-ի նախագահի առաջիկա ընտրությունների մասին։
«․․․Այս իրավիճակն ինձ ստիպում է ընդունել շատ ցավալի ու բարդ որոշում։ Եթե Արմեն Մելիքբեկյանը մնա ՀՖՖ նախագահի պաշտոնում, և չլինեն փոփոխություններ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կդադարի մասնակցել Հայաստանի առաջնությանը․․․»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արթուր Սողոմոնյանը։
Երևանյան ակումբի սեփականատերը նաև նշել է, որ առաջիկա ընտրություններում կաջակցի Արաս Օզբիլիսին, ասելով․ «Նա շատ լավ ֆուտբոլային դպրոց է անցել։ Ինչ վերաբերում է նրա որակներին, որպես ֆուտբոլիստ նա ապացուցել է, որ հասնում է իր նպատակներին։ Ինչ վերաբերվում է կազմակերպչական փորձին՝ դրա համար ժամանակ է հարկավոր։ Բայց վստահ եմ, որ շատերը, ինչպես և ես, կօգնենք ու կաջակցենք նրան։ «Փյունիկը» միանշանակ կքվերակի նրա օգտին»
«Փյունիկի» սեփականատերը նաև ասել է, որ Հայաստանի մարզերից (չի նշվել՝ թե որ) մեկում ակումբը նախատեսում է ակադեմիա կառուցել։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև
























































