Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:
Հայաստանի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝
Նորբերտո Բալեկյան «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան — «Փյունիկ»
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Ռուսաստան)
Վարազդատ Հարոյան — «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)
Հենրիխ Մխիթարյան — «Ինտեր» (Իտալիա)
Արթուր Միրանյան — «Նոա»
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Անդրե Չալըշըր — «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Օգնյեն Չանչարևիչ — «Ալաշկերտ»
Լուկաս Սելարայան — «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան — «Պարի ՆՆ» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Հայաստանի 2023 թ. լավագույն մարզչի թեկնածուներն են՝
Վարդան Բիչախչյան — «Արարատ-Արմենիա»
Դմիտրի Գունկո — «Ուրարտու»
Վահե Գևորգյան — «Ալաշկերտ»
Եղիշե Մելիքյան — «Փյունիկ»
Վարդան Մինասյան — «Արարատ-Արմենիա»
Ալեքսանդր Պետրակով — Հայաստանի ազգային հավաքական
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկությանը կարող են մասնակցել․
1. ԶԼՄ-ների ներկայացուցիչները (բացառությամբ ֆուտբոլային որևէ ակումբում աշխատող լրագրողների)
2. IDBank Պրեմիեր Լիգայի 2023-2024թթ. մրցաշրջանի մասնակից ակումբները (մեկ քվե)
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում ցուցակի մեջ ընդգրկվում են․
Օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում, ինչպես նաև իրենց ակումբներում, այդ թվում՝ արտերկրում, առավել աչքի ընկած ֆուտբոլիստները, որոնց թեկնածությունն առաջադրվում է ՀՖՖի կողմից:
«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության իրավունք ունեն․
1. ԶԼՄ-ների ներկայացուցիչները (բացառությամբ ֆուտբոլային որևէ ակումբում
աշխատող լրագրողների):
2. IDBank Պրեմիեր Լիգայի 2023-2024թթ. մրցաշրջանի մասնակից ակումբները (մեկ
քվե):
«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթողի կոչմանը կարող են
հավակնել օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի ազգային և տարբեր
տարիքային հավաքականները, ինչպես նաև IDBank Պրեմիեր Լիգայի թիմերը
գլխավորած մարզիչները (ներառյալ այն մարզիչները, ովքեր տարվա ընթացքում
գլխավորել են մի քանի հավաքականներ և/կամ ակումբներ, կամ այլևս չեն
հանդիսանում որևէ հավաքականի/ակումբի գլխավոր մարզիչ):
























































