Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Ռեալ Սոսյեդադի»։ D խմբի առաջատարների հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին։
Այս խմբի մյուս խաղում «Բենֆիկան» հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթեց «Զալցբուրգին»։ Պորտուգալական թիմի կազմում աչքի ընկան Անխել Դի Մարիան, Ռաֆա Սիլվան և Արտուր Կաբրալը։ Տանտերերի միակ գոլը խփեց Լուկա Սուչիչը։
«Ռեալ Սոսյեդադը» և «Ինտերը» 12-ական միավորով զբաղեցրեցին համապատասխանաբար առաջին և 2-րդ տեղերը։ Այս թիմերը կխաղան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։
«Զալցբուրգն» ու «Բենֆիկան» 4-ական միավորով ավարտեցին խմբային փուլը։ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր նվաճեց պորտուգալական թիմը, որը «Զալցբուրգի» հետ 2 խաղերում առավելություն ուներ (0:2, 3։1):