Իտալական «Նապոլիի» և Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենը ճանաչվել է 2023 թվականի աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին հայտնել է Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF)։
Հիշեցնենք, որ մրցանակի համար պայքարում էին երեք ֆուտբոլիստներ՝ «Լիվերպուլի» եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը, ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին և «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով դարձավ հաղթող։
Օսիմհենը «Նապոլիի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն 2022/2023 մրցաշրջանում՝ դառնալով նաև մրցաշարի ամենաարդյունավետ ֆուտբոլիստ։ Վիկտորը նախորդ մրցաշրջանում նաև դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։























































