«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան կարող է գլխավորել իտալական Ա Սերիայի թոփ-ակումբներից մեկը, պնդում է FootMercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ինտերի և Յուվենտուսի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 41-ամյա իտալացու հետ՝ հաջորդ մրցաշրջանում հնարավոր նշանակման վերաբերյալ։ Նա նաև «Միլանի» ցուցակում է, եթե Ստեֆանո Պիոլին պաշտոնանկ արվի:
Մոտան Բոլոնիան գլխավորում է 2022 թվականի սեպտեմբերից։ Այս մրցաշրջանում թիմը 25 միավորով 15 տուրից հետո զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։