«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Իտալիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղից հետո (1:1) չի խոսել լրագրողների հետ, հայտնում է Tuttomercatoweb-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբի ներկայացուցիչները հայտնել են, որ թիմի ներկայացուցիչներից ոչ մեկը չի մեկնաբանի հանդիպումը։ Այս հանդիպմանը կարմիր քարտ էին ստացել թիմի ֆուտբոլիստներ Նիկոլա Զալևսկին և Ռոմելու Լուկակուն։
«Ռոման» 25 միավորով բարձրացել է Ա Սերիայի չորրորդ տեղ, իսկ «Ֆիորենտինան» 24 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը: