Մայքլ Օուենը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղային և կադրային քաղաքականությունը։
«Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդի» համար ոչ մի լավ բան չեմ տեսնում:
Պարտություն Լիգայի գավաթում, հավանական ձախողում Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ Պրեմիեր լիգան հաղթելու հնարավորություն չկա։ Միջին տրանսֆերներ, անհաջող ելույթներ, վեճեր մարզչի և խաղացողների միջև։
Ամեն ինչ պետք է փոխվի, քանի որ այս թիմը լավը չէ: ՄՅՈւ-ի հաջորդ հաջորդ մրցակիցը «Բավարիան» է, որին հաջորդում է ուղևորությունը դեպի «Էնֆիլդ»»,- գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը: